Ձերբակալել է Ջրային կոմիտեի նախկին նախագահը
Երեկ ձերբակալվել, ապա կալանավորվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը. տեղեկությունը ABC media-ի հետ զրույցում հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Քննվող քրեական վարույթի շրջանակում ջրային կոմիտեի նախկին նախագահն ունի մեղադրյալի կարգավիճակ, նրա նկատմամբ որպես խափանման միջոցընտրվել է տնային կալանքը։ Վարույթի շրջանակներում կան այլ մեղադրյալներ, սակայն Հակակոռուպցիոն կոմիտեից մանրամասներ չեն հայտնում՝ նախաքննության շահերից ելնելով։