ՌԴ-ում ավտոգազի ավելցուկ է․ գինը կիսով չափ էժանացել է
Վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանում կտրուկ էժանացել է ավտոգազի գինը։ Դեկտեմբերի 20-ից ուժի մեջ է մտել վառելիքի ներկրման ԵՄ արգելքը, ինչի հետևանքով՝ ներքին շուկայում ավելցուկ է առաջացել։
Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքա-հումքային բորսայի տվյալներով՝ ավտոգազի մեծածախ գները կիսով չափ նվազել են։ Եթե նոյեմբերի վերջին բորսայական մեծածախ գինը մեկ տոննայի համար կազմում էր 25 հազար ռուբլի, ապա դեկտեմբերի 25-ին այն իջել է մինչեւ 12 հազար ռուբլի մեկ տոննայի դիմաց։ Առևտրային գործարքների ժամանակ գինը 29 հազար ռուբլուց նվազել է մինչև 16 հազար ռուբլի:
ԵՄ մատակարարումների նվազման ֆոնին ռուսական ընկերությունները վերահասցեավորել են մատակարարումները Չինաստան, Մոնղոլիա, Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Ըստ թրեյդերների՝ Չինաստանն ունի հետագա աճի ներուժ: