01 Հուն
2025
-3.7° c ԵՐԵՎԱՆ
-5.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զուրաբիշվիլին լքում է նախագահականը՝ տեղը զիջելով Միխայիլ Կավելաշվիլիին

Զուրաբիշվիլին լքում է նախագահականը՝ տեղը զիջելով Միխայիլ Կավելաշվիլիին

Վրաստանի արդեն նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ կլքի նախագահական պալատը երկրի ընտրված ղեկավար Միխայիլ Կավելաշվիլիի պաշտոնավարումից հետո։ Իր համախոհների հետ զրույցում Զուրաբիշվիլին ասել է, որ իրեն համարում է պետության միակ օրինական ղեկավարը։ Նա նշել է, որ նախագահականից հեռանալիս իր հետ տանում է «լեգիտիմությունն ու դրոշը»։

«Ոչինչ չի փոխվի՝ ես նախագահականում լինեմ, թե ոչ. Ես մնում եմ Վրաստանի միակ լեգիտիմ նախագահը»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Միաժամանակ նախագահականի բակում տեղի էր ունենում երկրի նորընտիր ղեկավար Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը։ Նա արտասանեց հանդիսավոր երդման խոսքերը, որից հետո հնչեց Վրաստանի օրհներգը։

Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ հրաժարվել էր լքել պետության ղեկավարի նստավայրը։ Նա չի ճանաչել երկրում անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Վրաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որին մասնակցում էր միակ թեկնածուն՝ նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին։ Առաջին անգամ ընտրական կոլեգիայի կողմից ընտրվեց նոր նախագահ։