01 Հուն
2025
-3.7° c ԵՐԵՎԱՆ
-5.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի իշխող վարչախմբի ցանկացած գործողություն տեղի է ունենում թուրքական պարտադրանքի ներքո․ «Հայաքվեն» հայտարարություն է տարածել

Հայաստանի իշխող վարչախմբի ցանկացած գործողություն տեղի է ունենում թուրքական պարտադրանքի ներքո․ «Հայաքվեն» հայտարարություն է տարածել

Վարչախումբը ՀՀ արտաքին քաղաքականության մեջ շարունակում է ՌԴ-ի փոխարինումը Թուրքիայով: «Հայաքվե» նախաձեռնությունն է հանդես եկել հայտարարությամբ։

«ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցված է, ՌԴ-ի հետ հարաբերությունները լարված են: ԱՄՆ նոր նախագահի ընտրությունից հետո այդ երկրի հետ գործակցությունն անորոշ վիճակում է: Փաստացի, Հայաստանը կորցրել է ավանդական դաշնակցին, բայց Արևմուտքում նոր և վստահելի դաշնակից ձեռք չի բերել: ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ չեն անմիջականորեն պաշտպանելու Հայաստանը, արդյունքում մեր երկիրը հայտնվել է թուրքական մամլիչի տակ»,-ասված է «Հայաքվեի» հայտարարության մեջ։

Ըստ նախաձեռնության՝ այս ամենի հետևանքով Հայաստանի իշխող վարչախմբի ցանկացած գործողություն և խոսք տեղի է ունենում թուրքական պարտադրանքի ներքո: