01 Հուն
2025
-3.6° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման պատճառը դրսից եկող ֆիզիկական ազդեցությունն է եղել․ ադրբեջանցի պաշտոնյա

«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման պատճառը դրսից եկող ֆիզիկական ազդեցությունն է եղել․ ադրբեջանցի պաշտոնյա

Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի կործանման պատճառը դրսից եկող ֆիզիկական և տեխնիկական ազդեցությունն է եղել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշիդ Նաբիևը։

«Սոցիալական ցանցերում առկա տեսանյութերը և լրատվական գործակալությունների տվյալները հիմք են տալիս պնդելու, որ մեր ինքնաթիռի կործանման պատճառը դրսից ֆիզիկական և տեխնիկական ազդեցությունն է եղել։
Պետական հանձնաժողովի խնդիրն է իրականացնել այս միջադեպի օբյեկտիվ և մանրամասն հետաքննություն և պարբերաբար տեղեկացնել հանրությանը դրա ընթացքի մասին միջադեպը, և պարբերաբար տեղեկացնել հանրությանը դրա առաջընթացի մասին»,- նշել է Նաբիևը։

Նա ընդգծել է, որ անվտանգության ապահովումը առաջնահերթություն է ադրբեջանական պետության համար։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանվել է ադրբեջանական ավիաընկերության Embraer ինքնաթիռը, որը Բաքվից Գրոզնի էր թռչում։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ, որոնցից 38-ը մահացել են, 29-ը ողջ են մնացել։