01 Հուն
2025
-3.6° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևը խոսել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառների մասին

Ալիևը խոսել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառների մասին

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում բացահայտել է մի շարք պատճառներ՝ կապված Ակտաուի մերձակայքում AZAL ինքնաթիռի կործանման հետ։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ալիևի խոսքով, իհարկե, վերջնական տարբերակը հայտնի կդառնա սեւ արկղերը բացելուց հետո։

«Սակայն նախնական վարկածները բավականին հիմնավորված են և հիմնված են փաստերի վրա, և փաստերն այն են, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը խոցվել է դրսից՝ Գրոզնի քաղաքի մոտ և գործնականում կորցրել է կառավարումը Էլեկտրոնային հարվածի միջոցով, սա ինքնաթիռին հասցված առաջին վնասն է»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը։

Ալիևը նաև հայտնել է, որ ներքևից սկսված կրակի հետևանքով ինքնաթիռի պոչային հատվածը նույնպես մեծ վնաս է կրել։