Սիրիայի ԱԳ նախարարը Արցախի բռնազավթումն անվանել է խաղաղության համար «կարևոր իրադարձություն»
Սիրիայի ԱԳ նախարար Ասադ Հասան ալ-Շիբանին Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևի հետ հանդիպմանը Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումն անվանել է «կարևոր իրադարձություն՝ տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման համար»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «մարտական առաջնորդ» անվանելով՝ ալ-Շիբանին Արցախի օկուպացիան համեմատել է Սիրիայում թուրքամետ խմբավորման իշխանության գալու հետ։
Սիրիայի նախարարը նշել է, թե սիրիական նոր իշխանության գլխավոր նպատակը հարևան պետությունների հետ խաղաղ գոյակցությունն է և երկրի ներսում բոլոր կողմերի հետ երկխոսության միջոցով ազգային միասնության հասնելը: