04 Հուն
2025
-4° c ԵՐԵՎԱՆ
3.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայում դադարեցվել է ռուսական գազի մատակարարումը

Ուկրաինայում դադարեցվել է ռուսական գազի մատակարարումը

Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը դադարեցվել է «ազգային անվտանգության շահերից ելնելով», հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը։

«Մենք դադարեցրել ենք ռուսական գազի տարանցումը, սա պատմական իրադարձություն է։ Ռուսաստանը կորցնում է շուկաները, նա ֆինանսական կորուստներ է կրելու: Եվրոպան արդեն որոշում է կայացրել հրաժարվել ռուսական գազից»,- ասել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։

Ավելի վաղ «Գազպրոմը» հայտնել էր, որ գազի տարանցումը դադարեցվել է, քանի որ դրա համար «տեխնիկական և իրավական հնարավորություն» չկա: