04 Հուն
2025
-5° c ԵՐԵՎԱՆ
3.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լեհաստանը կստանձնի ԵՄ նախագահությունը

Լեհաստանը կստանձնի ԵՄ նախագահությունը

2025 թվականի հունվարի 1-ից Լեհաստանը կստանձնի Եվրամիությունում նախագահությունը։ Նախորդ վեց ամիսների ընթացքում այդ գործառույթներն իրականացնում էր Հունգարիան, որի վարչապետ Վիկտոր Օրբանը համարվում է Եվրոպայի ամենառուսամետ քաղաքական գործիչներից մեկը։

Ինչպես գրել է BBC-ն, ԵՄ նախագահության ընթացքում Լեհաստանի ձայնը լսելի կլինի նույնքան բարձր, որքան երբևէ, և Ուկրաինային աջակցելը կմնա նրա գլխավոր առաջնահերթությունը:

Լեհաստանի կառավարությունը կշարունակի անել հնարավորը, որպեսզի Մոսկվան դադարեցնի իր լայնածավալ ներխուժումը, իսկ Եվրամիությունը հնարավորինս շատ ռազմական և ֆինանսական օգնություն կցուցաբերի Կիևին։

Լեհաստանը նաև ձգտում է ուժեղացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա։