Վենետիկում Աննա Հակոբյանի ծախսերը շարունակում են գաղտնի մնալ, իսկ Փաշինյանը մանիպուլացնում է
Մեծ աղմուկից հետո Փաշինյանների ընտանիքը որոշել է բացահայտել վենետիկյան վոյաժների ծախսերը։ Փաշինյանն այս մասին տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։ Նա նշել է, թե իբր Վատիկան այցի ընթացքում իրենց կենցության ծախսերի մասին աղմուկ է բարձրացել և իրենք Վատիկանում կեցության համար պետբյուջեից ծախսել են 787,000 դրամ։
Panorama.am-ը գրում է, որ այս մի գրառման մեջ Փաշինյանը մի շարք մանիպուլյացիաներ է արել՝ հիմնավորելով, որ նպատակաուղղված կերպով շուրջ մեկ ամիս է՝ թաքցնում են, թե որքան գումար է ծախսվել պետբյուջեից և «Իմ քայլը» հիմնադրամից» Աննա Հակոբյանի՝ Իտալիա կատարած այցի համար։
Նիկոլ Փաշինյանը նախ խոսում է միայն Վատիկանում և միայն կեցության վրա ծախսված գումարի մասին։ Panorama.am-ը պարզել է, որ Փաշինյանները բնակվել են Հռոմի ամենաթանկարժեք, 5 աստղանի հյուրանոցներից մեկում՝ Hotel de Russie-ում, որտեղ ընդամենը մեկ գիշերվա համար են վճարել Նիկոլ Փաշինյանի մատնանշած 787,000 դրամ։
Իսկ իրականությունն այն է, որ շուրջ մեկ ամիս Հայաստանի կառավարությունը հրաժարվում է տրամադրել, թե որքան գումար է ծախսվել պեբյուջեից Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Իտալիա այցի համար, որտեղ նա գտնվել է Ուկրաինայի նախագահի տիկնոջ հրավերով և մասնակցել է Ուկրաինայի պատերազմի հազար օրվան նվիրված միջոցառումներին։
Հայաստանի կառավարությունից Panorama.am-ին նախ ուղղորդեցին «Իմ քայլը» հիմանդրամ, այնուհետ նշված հիմնադրամից ստացանք գռեհիկ պատասխան, որում հորդորում էին լրագրողին մասնակցել Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է արշավին»՝ դասեր տալով լրատվամիջոցի ներկայացուցչին ու խոչընդոտելով տեղեկատվություն ստանալու իրավունքը։