07 Հուն
2025
-3.6° c ԵՐԵՎԱՆ
-3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դամասկոսի օդակայանը նորից կսկսի գործել

Դամասկոսի օդակայանը նորից կսկսի գործել

Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավարը հայտարարել է, որ Դամասկոսի օդանավակայանը հունվարի 7-ից կվերսկսի ընդունել և ուղարկել միջազգային թռիչքներ։

Դեկտեմբերի 22-ին հաղորդվել է, որ Դամասկոսի միջազգային օդանավակայանը շարունակում է օդանավեր ընդունելու և ուղարկելու իր գործունեությունը բացառապես քաղաքացիական ավիացիայի համար պատասխանատու կառավարական մարմնի հատուկ թույլտվությունների հիման վրա

Դեկտեմբերի 8-ին սիրիական ընդդիմությունը վերահսկողության տակ են վերցրել երկրի մայրաքաղաքը։ Նույն օրը Սիրիայի օդանավակայանները ժամանակավորապես փակվել են։ Դեկտեմբերի 13-ին երկրի երկու հիմնական օդանավակայանները՝ Դամասկոսն ու Հալեպը, վերսկսել են օտարերկրյա ինքնաթիռների ընդունումն ու առաքումը միայն հատուկ թույլտվություններով։