Հալեպում տնտեսական լուրջ խնդիրներ կան
Հալեպում մարդիկ խնայողություններով են ապրում։ Այս մասին Sputnik Armenia-ի հետ զրույցում ասել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը։«Մարդիկ իրենց բնականոն աշխատանքին դեռևս չեն վերադարձել, ժողովուրդը խնայողությամբ կապրի։ Ապագան դեռևս մութ է։ Չնայած որ սննդամթերքի խնդիր չկա, զինյալների ներկայություն չկա, կան տնտեսական դժվարություններ»,–ասաց Պողիկյանը։
Նրա խոսքով` մարդիկ անվտանգային առումով էլ դեռևս զգուշավոր են, երեկոյան ժամերին տնից դուրս չեն գալիս։
Ինչ վերաբերում է ջրամատակարարմանը, Պողիկյանը նշեց, որ հիմնականում նորմալ է, բայց մերթընդմերթ ջրամատակարարումը 1-2 օրով դադարում է, հետո վերականգնվում։ Էլեկտրականությունն օրական 4 ժամ է տրվում, էլեկտրակայանները վերականգնելու համար ժամանակ է պետք։
Հայկական թաղամասերում ևս իրավիճակը լավ է, վտանգ չկա։
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում։