07 Հուն
2025
-2° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ հեռանում է իշխող Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից, սակայն կմնա կառավարության ղեկավարի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ լիբերալները չեն ընտրել նոր առաջնորդին․ այս մասին հաղորդում է BBC-ն։

Իր որոշման մասին Թրյուդոն հայտարարել է  առավոտյան մամուլի ասուլիսում։

Կանադական լրատվամիջոցների աղբյուրները պարզաբանել են, որ Թրյուդոն որոշել է հայտարարել իր հրաժարականի մասին Լիբերալ կուսակցության ազգային համագումարից առաջ, որը կսկսվի չորեքշաբթի։ Այնտեղ կորոշվի կուսակցության ղեկավարության վերընտրության հարցը, և ենթադրվում է, որ Թրյուդոն ցանկացել է խուսափել մի իրավիճակից, երբ իր կուսակցության անդամները կհեռացնեն նրան ղեկավարի պաշտոնից։

Թրյուդոն ղեկավարել է կուսակցությունը 2013 թվականին, իսկ վարչապետ է դարձել 2015 թվականին, երբ լիբերալները հաղթել են այդ տարի խորհրդարանական ընտրություններում։