Պուտինը լավ հիշողություն ունի․ Կովկասը կարող է ավելի արյունոտ դառնալ․ The National Interest
Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա գերիշխել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքականության մեջ, գրել է The National Interest–ը։ Ջո Բայդենը չի ուղարկել ԱՄՆ–ի ԶՈւ–երին, սակայն նա Ուկրաինային տրամադրել է սպառազինություն և աջակցության այլ ձևեր նրանց պատերազմական ջանքերի համար:
Չնայած Աֆրիկայում իր հետաքրքրության մասին բոլոր խոսակցություններին՝ Բայդենը քիչ ուշադրություն է դարձրել աշխարհի ամենամահաբեր հակամարտությանը՝ Սուդանի քաղաքացիական պատերազմին: Նա միջանկյալ դիրք է գրավել Իսրայել–Համաս հակամարտությունում: Բայդենը նաև պնդել է, որ «այս դարի առաջին նախագահն է, ով զեկուցել է ամերիկացի ժողովրդին, որ Միացյալ Նահանգները պատերազմի մեջ չէ աշխարհում ոչ մի տեղ»:
Սպասվում են մի քանի պատերազմներ, որոնք բոլորը կարող են ազդել Թրամփի ժառանգության վրա՝ անկախ նրանից՝ նա կընտրի ԱՄՆ–ին ներգրավե՞լ դրանցում, թե՞՝ ո՛չ։ The National Interest-ն այդ պատերազմների թվում ներառել է նաև հայ–ադրբեջանական հակամարտությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020 թվականին օգտվել է, որ ԱՄՆ–ի ուշադրությունը սևեռված է եղել ընտրությունների վրա և հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի՝ ինքնակառավարվող և ժողովրդավարական էթնիկ հայկական տարածքի վրա: 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադար հայտարարեց՝ «խնայելով շրջանի տարածքի մոտ կեսը և հնարավորություն տալով 120,000 բնիկ հայերին մնալ իրենց տարածաշրջանում»: Քանի որ Պուտինը զբաղված էր ուկրաինական պատերազմով և պետքարտուղար Էնթոնի Բլինքենով, Ալիևն ավարտեց աշխատանքը 2023 թվականի սեպտեմբերին՝ աքսորելով ողջ 1700-ամյա հայ քրիստոնյա համայնքը: Բլինքենը դա չորակեց որպես «էթնիկ զտում», փոխարենը նախընտրելով իրադարձությունները պասիվ ձայնով բնութագրել որպես «բնակչության պակասում»։
Դա Ալիևին ստիպել է հավատալ, որ նա կարող է շարունակել իր հակահայկական ջիհադը։ Վերջին շաբաթներին Ալիևը պահանջել է եվրոպական սահմանների դիտորդական խմբին տարհանել, իսկ Հայաստանից պահանջել է դադարեցնել զինվելը։ Նրա հռետորաբանությունը Հայաստանի մասին որպես «Արևմտյան Ադրբեջան» նման է Իրաքի հանգուցյալ նախագահ Սադամ Հուսեյնի հռետորաբանությանն այն մասին, որ Քուվեյթը Իրաքի «տասնիններորդ նահանգն» է: «Կովկասը կարող է ավելի արյունոտ դառնալ, եթե Ուկրաինան ընկնի։
2018 թվականից Հայաստանը թեքվել է դեպի Արևմուտք։ Պուտինը լավ հիշողություն ունի։ Եթե հնարավորություն տրվի, նա իր վրեժը կլուծի Հայաստանից։ Նույնը վերաբերում է Մոլդովային, որը նույնպես ավելի ու ավելի է կողմնորոշվում դեպի Եվրոպա և ՆԱՏՕ: Ռուսաստանն արդեն խստացրել է իր վերահսկողությունը Վրաստանի նկատմամբ։ Թրամփը պետք է մտածի, թե արդյո՞ք իրեն ձեռք է տալիս Խորհրդային Միության վերականգնումը», – գրել է պարբերականը։