Ալիևի հռետորաբանությունը խաթարում է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ջանքերը. ԵԽ պատգամավոր
ԵԽ պատգամավոր Միրիամ Լեքսմանն իր X- ի միկրոբլոգում անդրադաձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին: «Որպես Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող՝ ես վրդովված եմ Իլհամ Ալիևի վիրավորական և զավթողական հայտարարություններից, որոնք խաթարում են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ջանքերը։ Եկել է բարդ, բայց անկեղծ դիվանագիտության ժամանակը, ոչ թե՝ ատելության ու սպառնալիքների», – գրել է դիվանագետը: