09 Հուն
2025
0.2° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ի նոր «մութ նախագիծը». Եվրամիություն մտնելու ցանկությունը հղի է ՀՀ-ի՝ որպես պետության անհետացումով

ԵՄ-ի նոր «մութ նախագիծը». Եվրամիություն մտնելու ցանկությունը հղի է ՀՀ-ի՝ որպես պետության անհետացումով

Արևմուտքը կշարունակի քաղաքական էսկալացիան՝ Հայաստանը Ռուսաստանից բաժանելու համար, վստահ է ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմեթը։

NEWS.ru-ի հետ զրույցում խորհրդարանականը սա անվանել է Ուկրաինայից հետո Եվրամիության նոր «մութ նախագիծ»։ Նրա կարծիքով՝ Արևմուտքը հավատարիմ կմնա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջարկած սցենարին, որն ուղղված է հետագա քաղաքական էսկալացիային։

«Արևմուտքը կհարմարեցնի հանրապետությունն իրեն հարմար պարամետրերով և չափանիշներով, որպեսզի իրագործի իր մութ նախագիծը՝ փոխելով միայն անունն Ուկրաինայից Հայաստան», – նշել է Շերեմեթը։

Պատգամավորը վստահություն է հայտնել, որ Արևմուտքը հեշտությամբ կհրաժարվի Երևանի հանդեպ ստանձնած պարտավորություններից՝ հօգուտ հաջորդ նախագծի։

Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովն այն կարծիքին է, որ Եվրամիություն մտնելու ցանկությունը հղի է Հայաստանի՝ որպես պետության անհետացումով: Խորհրդարանականն ընդգծել է, որ Արևմուտքի հետ երկրների համար բոլոր համաձայնագրերն ավարտվում են աղետով։ Նրա խոսքով՝ երբեք բացառություններ չեն եղել: «Զարմանալի է, որ մարդիկ թույլ են տալիս կոռումպացված քաղաքական գործիչներին գնալ ինքնաոչնչացման ճանապարհով», – նշել է Միլոնովը:

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և երկրի կառավարությունը պարզապես հեռանալու են, և բուն պետությունից ոչինչ չի մնա։ Նրա կարծիքով՝ Արևմուտքի հետ պայմանավորվածություններից հետո «Հայաստանի երակներով թույնի չափաբաժին կհոսի»։ Պատգամավորը հիշեցրել է, որ Ուկրաինայի, Վրաստանի և Եվրամիության միջև համագործակցությունը բացասական հետևանքների է հանգեցրել այդ երկրների համար։ Բացի այդ, նշել է Միլոնովը, հետաքրքիր է դիտարկել Արևմուտքի հետ համաձայնության եկած քրդերին, որոնց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան «ուղղակի ոչնչացնում է»։

«Փաշինյանն ու նրա իշխանությունը ժամանակավոր են: Սրանից հետո նրանք մեկնելու են այլ երկիր, իսկ երկիրը լիովին թուլացնելու քայլերի արդյունքում՝ Հայաստանից ոչինչ չի մնա։ Իսկ թե ո՞վ կընդլայնվի Հայաստանի հաշվին, դա տեխնիկական հարց է։ Կամ Արևելյան Անատոլիան դեպի Հյուսիս կաճի, կամ Արևմտյան Ադրբեջանը կգնա դեպի Արևմուտք», – եզրափակել է պատգամավորը։