09 Հուն
2025
0.4° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանից արձագանքել են Փաշինյանի առաջարկներին

Ադրբեջանից արձագանքել են Փաշինյանի առաջարկներին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին:

«Եվ իրականում ի՞նչ է նշանակում այս ամենը։ Պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան, թող ձեր գործողություններն ավելի բարձր խոսեն, քան խոսքերը: Հետաքրքիր է, որ ձեր «խաղաղասեր պատմությունը» խուսափում է տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման կարևորագույն տարրից՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգանքից։

Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է իր հարևանների հետ խաղաղության հաստատմամբ, ինչո՞ւ եք ամեն կերպ հրաժարվում ձեր սահմանադրության և ազգային օրենքների շրջանակներում ձեր կոչած «Արևմտյան Հայաստան» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» տարածքների նկատմամբ պահանջներից հրաժարվելու գործընթաց սկսելուց։ Կներեք, բայց ձեր փաստարկը չի կարող համարվել որպես Հայաստանի «բարի մտադրությունների» հաստատում»,- գրել է նա։