13 Հուն
2025
-0.7° c ԵՐԵՎԱՆ
9.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ մտնելու ճանապարհին ՀՀ-ի առաջընթացը հեշտ չի լինի. Eunews

ԵՄ մտնելու ճանապարհին ՀՀ-ի առաջընթացը հեշտ չի լինի. Eunews

Վերջին տարիներին Երևանն աստիճանաբար հեռացել է Վլադիմիր Պուտինի Ռուսաստանից և ավելի մոտեցել Արևմուտքին՝ ակտիվացնելով քաղաքական, տնտեսական և ռազմական համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ, գրել է Eunews-ը։

Ինչպես նշվել է, այն բանից հետո, երբ Մոսկվան չկարողացավ երաշխավորել 2020 թվականի հրադադարի պայմանները, ինչը պետք է թույլ չտար Ադրբեջանին հարձակվել էթնիկ հայրով բնակեցված Արցախի վրա, Բաքուն ներխուժեց շրջան 2023-ի սեպտեմբերին՝ կցելով այն իրեն։

Սակայն, ինչպես ակնկալում էր Փաշինյանը, ԵՄ մտնելու ճանապարհին առաջընթացը հեշտ չի լինի։ Քաղաքական հայտարարություններից դուրս, Երևանը դեռևս մեծապես կախված է Մոսկվայից (որը ռազմաբազա ունի Հայաստանի տարածքում) տնտեսական, առևտրային և էներգետիկ մակարդակներում: Բացի այդ՝ ԵՄ անդամ 27 երկրները բնական գազի գնորդներ են Բաքվից: Ընդամենն օրերս Ադրբեջանի նախագահը Հայաստանն անվանել է «ֆաշիստական ​​սպառնալիք»՝ առաջարկելով, որ այն պետք է «ոչնչացվի»։

Ինչպես նշվել է հոդվածում, դա հաշտարար հայտարարություն չէր և կասկածի տակ է դնում (ԵՄ միջնորդությամբ) Բաքվի և Երևանի միջև 30-ամյա հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջընթացը։ Հիշվեցվել է,որ Կրեմլն իր խոսնակ Դմիտրի Պեսկովի միջոցով ընդամենը նշել է, որ Հայաստանն ազատ է իր միջազգային տեղակայման վերաբերյալ որոշում կայացնելու հարցում, սակայն չի կարող շարունակել մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, եթե միանա ԵՄին: