Կարևոր է առաջ շարժվել դեպի կայուն խաղաղություն․ ԵՄ հատուկ ներկայացուցիչն ամփոփել է տարածաշրջան կատարած այցը
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն X-ի իր միկրոբլոգում ամփոփել է հունվարի 7-11-ը տարածաշրջան կատարած իր այցը։ Նա ընդգծել է ԵՄ-ի շարունակական հանձնառությունը Երևանի ու Բաքվի հետ գործընկերային հարաբերություններին։
«Կարևոր է առաջ շարժվել դեպի կայուն խաղաղություն՝ ապահովելով առաջընթաց չլուծված հարցերի վերաբերյալ և նախապատրաստել բնակչությանը խաղաղ ապագային», – գրել է դիվանագետը՝ նշելով, որ: կարևոր է նվազեցնել սպառնալիքների ընկալումը, այդ թվում՝ հանրային հաշտեցման ջանքերի և խաղաղության հաստատման դրական հռետորաբանության միջոցով։
ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծվել է ԵՄ-ի պատրաստակամությունն՝ ուժեղացնելու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան բանակցություններին, հումանիտար խնդիրների լուծմանը, տարածաշրջանային համագործակցության նախաձեռնություններին և այլն։
Նա նաև նշել է, որ Բաքվում և Երևանում ղեկավարությունների և պաշտոնյաների հետ տեղի է ունեցել մտքերի խորը փոխանակում, թե ինչպես լավագույնս առաջ մղել խաղաղությունը, կարգավորման ջանքերը, տարածաշրջանային համագործակցությունը, ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները։ Մագդալենա Գրոնոն նաև հավելել է, որ կազմակերպության կողմից բարձր են գնահատվում նաև տեղական քաղաքացիական հասարակությունների հետ մտքերի փոխանակումները: