14 Հուն
2025
-0.6° c ԵՐԵՎԱՆ
5.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարևան պետությունների շարքում ՀՀ բանակն իր հզորությամբ գերազանցել է միայն Վրաստանին․ Global Firepower

Հարևան պետությունների շարքում ՀՀ բանակն իր հզորությամբ գերազանցել է միայն Վրաստանին․ Global Firepower

Ամերիկյան «Global Firepower» վերլուծական ընկերությունը հրապարակել է 2025-ի աշխարհի հզորագույն բանակների վարկանիշը, որը ներառում է 145 երկիր։ Հեղինակները, վարկանիշը կազմելիս, հաշվի են առել մի շարք չափանիշներ, այդ թվում՝  ռազմական ուժերը, զինվորների քանակը, ռազմական բյուջեն, ռազմաօդային և ռազմածովային ուժը, լոգիստիկ հնարավորությունները, տեխնոլոգիական առաջադիմությունը և շուրջ 6 տասնյակ այլ չափանիշներ:

ՀՀ-ն զգալի բարելավել է իր դիրքերը նախորդ տարվա համեմատ։ Եթե 2024-ին երկիրը 102-րդն էր, ապա այս տարի ՀՀ-ն վարկանիշում զբաղեցրել է 91-րդ հորիզոնականը՝ 2․0373 հզորության ինդեքսով (0․0000  միավորը համարվում է «հիասքանչ»)։ Հարևան պետություններից Ադրբեջանի բանակը երկրորդ տարին անընդմեջ նահանջում է․ 2023–ին այն  57–րդ հորիզոնականում էր, 2024-ին՝ 59–րդ, իսկ 2025-ին՝ 60-րդն է։ Թուրքիան 9-րդ տեղում է, Իրանը՝ 16-րդ, Վրաստանը՝ 94-րդը։

ԱՄՆ-ն զբաղեցրել է ամենաուժեղ բանակ ունեցող երկրների ցանկի 1-ին տեղը, որին հաջորդել են Ռուսաստանն ու Չինաստանը: