14 Հուն
2025
-0.6° c ԵՐԵՎԱՆ
5.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն չի թելադրում՝ ում հետ համագործակցել․ Լավրովը ՀՀ-ի՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին

ՌԴ-ն չի թելադրում՝ ում հետ համագործակցել․ Լավրովը ՀՀ-ի՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՀՀի և ՌԴի ժողովուրդները բարեկամական ժողովուրդներ են։ Լավրովի խոսքով՝ ներկայումս ՀՀի և ՌԴի պաշտոնական հարաբերությունները պարզ չեն։ Դիվանագետը մեջբերել է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի մեկնաբանությունը, որ ԵՄին և ԵԱՏՄին ադամակցությունն անհամատեղելի են, քանի որ դրանք ազատ առևտրի երկու տարբեր գոտիներ են։

«Անխոս դա լեգիտիմ հայ ղեկավարության որոշումն է՝ սկսել ցանկացած միջազգային կառույցի միանալը։ Դա սուվերեն որոշում է։ Սակայն բոլոր կողմ և դեմ ասպեկտները կշռելը ևս ՀՀ ղեկավարության պատասխանատվությունն է, նրանց, ովքեր զբաղվում են տնտեսական բլոկով։ ՀՀն սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿին․ այն պարզապես չի մասնակցում կազմակերպության միջոցառումներին, սակայն, արդարության համար, նրանք նշել են, որ չեն բլոկավորում կազմակերպության որոշումները։ Այնպես, որ կառույցի աշխատանքները շարունակվում են», – նշել է դիվանագետը։

Նա հիշեցրել է, որ 2022թին համաձայնեցված է եղել ՀԱՊԿ առաքելություն ուղարկել ՀՀ, սակայն երկրի ղեկավարությունը վերջին պահին հրաժարվել է։ Լավրովը հավելել է, որ ՀՀի և Ադրբեջանի միջև չի եղել հստակ սահմագծված և սահմանազատված սահման։ «Սակայն հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որը ես կարծում եմ, որ արդյունավետ կլիներ, նույնպես սուվերեն որոշում էր։ Միևնույն ժամանակ այնտեղ է հրավիրվել ԵՄ առաքելություն», – նշել է Լավրովը՝ հավելելով, որ ԵՄ առաքելությունը զբաղվում է որ այնքան ՀՀին հետաքրքրող հարցերով, որքան՝ իրեն։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև հավելել է, որ ԱՄՆի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրելու Հայաստանի որոշումը ինքնիշխան է, Ռուսաստանը չի թելադրում, թե ում հետ համագործակցել։ Նրա խոսքով՝ կարևորը ոչ թե այն է, թե ինչպես է այն կոչվում, այլ՝ այն, թե ինչ է բխում դրանից։ Լավրովը նաև հայտարարել է, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հրավիրված է ՌԴ․ նա հրավերն ընդունել է։