ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում ԵՄ երկրներին ավելացնել պաշտպանության ծախսերը կամ սովորել ռուսերեն
ԵՄ երկրները ստիպված կլինեն սովորել ռուսերեն, եթե չմեծացնեն պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի ներկայիս 2%-ի համեմատ, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն. այս մասին հայտնում է Reuters-ը։
«Եթե մենք դա չանենք, չորս կամ հինգ տարի հետո մենք ստիպված կլինենք ռուսաց լեզվի դասընթացներ անցնել կամ մեկնել Նոր Զելանդիա»,- ասել է Ռյուտեն՝ ելույթ ունենալով Բրյուսելում Եվրախորհրդարանում:
Նա կոչ է արել ԵՄ-ին չխոչընդոտել այն երկրների ընկերություններին, որոնք Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ են, բայց համաեվրոպական ասոցիացիայի մաս չեն կազմում, ներդրումներ կատարել պաշտպանական արդյունաբերության զարգացման մեջ: Նման սահմանափակումները միայն մեծացնում են ծախսերը, բարդացնում արտադրությունը և խոչընդոտում նորարարությանը, ասել է նա։ Ռյուտեն նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի ռազմական կարողությունների թիրախները կարող են անդամ երկրներից պահանջել ՀՆԱ-ի 3,7%-ը ծախսել պաշտպանության վրա, սակայն այդ թիվը կարող է կրճատվել նորարարությունների և համատեղ գնումների միջոցով: