
Սիրիայի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա 14 տարվա դադարից հետո
Հունվարի 15-ին Սիրիայի նորանշանակ արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանին կմեկնի Թուրքիա։ Իր այցի մասին նա թուրքերեն գրառում է արել սոցցանցում։
«Նոր Սիրիան ներկայացնելու համար վաղը մենք մեր առաջին պաշտոնական այցը կկատարենք Թուրքիայի Հանրապետություն։ Երկիր, որը 14 տարի երբեք չի թողել Սիրիայի ժողովրդին»,- նշել է Սիրիայի արտգործնախարարը։
Այցի շրջանակներում ալ-Շիբանին և պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Ազգային հետախուզության ծառայության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընի հետ։