Կարմիր խաչի աշխատակիցները հունվարին այցելել են Բաքվում ապօրինի պահվող հայերին
Կարմիր խաչի աշխատակիցները հունվարին այցելել են Բաքվում ապօրինի պահվող հայերին, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։
«Նրանց տրվել է հնարավորություն կապվել ընտանիքների հետ։ Տեսակցություններն ընթացել են առանձնազրույցների ձևաչափով»,–Sputnik Արմենիա-ին հայտնել են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։