16 Հուն
2025
0.1° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփի իշխանության գալով՝ Փաշինյանը մանևրելու ավելի մեծ ազատության հնարավորություն ունի. միջազգային մամուլ

Թրամփի իշխանության գալով՝ Փաշինյանը մանևրելու ավելի մեծ ազատության հնարավորություն ունի. միջազգային մամուլ

Անցյալ տարի Փաշինյանի և նրա թիմի հիմնական արտաքին քաղաքական նպատակն էր փորձել Արևմուտքում որևէ մեկին ստիպել դառնալ Հայաստանի հովանավորը։ Այն է՝ Հայաստանին տալ երկրի անվտանգության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության տխրահռչակ երաշխիքները, գրել է Взгляд-ը:

Նշվել է, որ առանց նման «հովանոցի» ՀԱՊԿ-ից դուրս գալը և ընդհանրապես Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից հրաժարվելը մահ կլիներ Երևանի համար՝ բառի բուն իմաստով։ «Փոքր պետությունների համար նորմալ է «հովանավոր» փնտրելը, սակայն Երևանը չի կարողացել որևէ մեկին համոզել ստանձնել այդ դերը», – գրել է թերթը:

ԵՄ-ը՝ որպես երևույթ, և նրանից անջատ Ֆրանսիան չէին ցանկանում նման երաշխավոր դառնալ, և դժվար թե կարողանային։ Եվրոպական երկրների և Միացյալ Նահանգների համար Հայաստանի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը երաշխավորելը մոտավորապես նման կլինի այն երաշխիքներին, որոնք Չեմբերլենը տվել է Լեհաստանին 1930-ականների երկրորդ կեսին. գրված է գեղեցիկ և նույնիսկ վեհ, բայց գործնականում անհնար է իրականացնել։

Ինչպես նշվել է միանգամայն հասկանալի է նաև այն արագությունը, որով պատրաստվել է համաձայնագիրը։ Փաստն այն է, որ մեծ կասկածներ կան, որ Թրամփի գալիք վարչակազմն ավելի շատ հակված է Ադրբեջանի և Իսրայելի դաշինքին։ Իսկ Փաշինյանի «ժողովրդավարության ձգտումը» բացարձակապես չի հետաքրքրում ԱՄՆ ընտրված նախագահին։ Եվ համապատասխանաբար, համաձայնագիրը պետք է ստորագրվեր մինչև Թրամփի երդմնակալությունը, նույնիսկ եթե համաձայնագիրը ամբողջովին դատարկ էր։ «Ուրիշ բան, որ Երևանը, այնուամենայնիվ, շտապեց գնալ նման քայլի։ Իսկ դա իսկապես Հայաստանին ավելի է հեռացնում Ռուսաստանից, առավել ևս՝ ՀԱՊԿ-ից։ Փաշինյանի կառավարությունը, սակայն, դեռ շարունակում է տարօրինակ բառախաղ խաղալ՝ չնախաձեռնելով Ռուսաստանի հետ կոլեկտիվ պայմանագրերից, ինչպիսին ՀԱՊԿ-ն է, պաշտոնական դուրս գալու գործընթացը: Առևտրատնտեսական նախապատվությունների մեծ մասը ևս պահպանվում է, չնայած Արևմուտքի հետ Երևանի հետևողական մերձեցմանը և բացահայտ հակառուսական հռետորաբանությանը»,- նշվել է հոդվածում:

EADaily -ին, իր հերթին նշել է, որ այսպես թե այնպես, Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը Վաշինգտոնում իրենց «առաջնահերթ» գործընկերների հետ դրսևորել են որոշակի քաղաքական ճարպկություն։ Պաշտոնական Երևանը ևս մեկ անգամ հաստատել է իր ուղին դեպի «դիվերսիֆիկացիա»՝ առանցքային և կարևոր արտաքին գործընկերների հետ հարաբերություններ կառուցելու հարցում, այդ թվում՝ մտցնելով ռազմաքաղաքական նոր տարրեր։ Ակնհայտ է, որ հայկական կողմը ամեն կերպ փորձում է խուսափել արտաքին ճակատում իր դիվերսիֆիկացման ծրագրերի «հակառուսական» մեկնաբանությունից։ Եվ ԱՄՆ-ի հետ խարտիայի ստորագրումն այս առումով բացառություն չէ։ Թեև Բայդենը՝ Փաշինյանի «առաջնահերթությունը», հեռանում է Սպիտակ տնից, Թրամփը, ով ակնհայտորեն ավելի քիչ է հակված, քան իր նախորդը Ռուսաստանի հետ ԱՄՆ հարաբերությունների առճակատման մոդելին, շուտով կստանձնի պաշտոնը։ Հաշվի առնելով դա՝ հայ «դեմոկրատների» համար ավելի հեշտ կլինի գնալ «դիվերսիֆիկացման» ճանապարհով «և՛, և՛» սկզբունքով, այլ ոչ թե «կա՛մ, կա՛մ»-ի: Փաշինյանը մանևրելու ավելի մեծ ազատության հնարավորություն ունի, քանի որ «կա՛մ, կա՛մ»-ի ընտրության անհրաժեշտությունը, որին Բայդենի թիմը փաստացիորեն մղում էր նրան վերջին չորս տարիներին, և որից հայ «դեմոկրատները» հիմնականում խուսափում էին, դառնում է ավելի քիչ հրատապ և ավելի քիչ սուր։