Պուտինը և Փեզեշքիանը ստիպված կլինեն ինչ-որ կերպ մեկաբանել «Զանգեզուրի միջանցքի» թեման. Коммерсант
Հայաստանը մեղադրել է Ռուսաստանին թշնամական նարատիվներ տարածելու մեջ: «Շաբաթվա լուրեր» հաղորդաշարն անդրադարձել էր «Զանգեզուրի միջանցքի» թեմային, որն անվանվել է «Ադրբեջանի համար կարևոր նախագիծ», գրել է Коммерсант –ը։
Ինչպես նշվել է, նոր 2025 թվականին Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները շարունակում են սիստեմատիկորեն վատթարանալ, և կարելի է ասել, որ այդ գործընթացը մեծ թափ է հավաքում։ Ընդգծվել է, որ այս պատմության մեջ կա ևս մեկ շատ վիճելի կետ. փաստն այն է, որ Իրանն ակտիվորեն դեմ է «Զանգեզուրի միջանցքին»։ Այաթոլլահի ռեժիմն այս նախագիծը համարում է սպառնալիք իր ազգային անվտանգությանը և նույնիսկ պատրաստ է որոշակի միջոցներ ձեռնարկել դա կանխելու համար։ Պատճառն այն է, որ Ադրբեջանը, իսկ հետո նրա գլխավոր դաշնակիցը՝ Թուրքիան, ուղղակիորեն մուտք են գործում դեպի Իսլամական Հանրապետության սահմաններ։ Նրանց հարաբերությունները վերջին շրջանում, դժվար թե, կարելի է ընկերական անվանել։ Ռուսաստանն, իր հերթին, պաշտպանում է միջանցքի գաղափարը: Այս ֆոնին Մոսկվա է ժամանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ստորագրելու համագործակցության և ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը։ «Դժվար թե, իհարկե, Զանգեզուրի պատմությունը խանգարի դրան, բայց, այնուամենայնիվ, ինչ–որ կերպ հարկ կլինի մեկնաբանել այս թեման։ Եվ այսպես, պարզվում է, որ Թեհրանն այս իրավիճակում Հայաստանի կողքին է, մինչդեռ Ռուսաստանի և Ադրբեջանի գործերը վերջին շրջանում լավ չեն ընթանում։ Պատճառը Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի ունեցած ավիավթարն է։ Փոփոխությունն ակնհայտորեն գալիս է, բայց առաջ ընկնել պետք չէ։ Վերադառնալով Հայաստանին՝ այս պետությունը ներկայումս այն վիճակում չէ, որ լիովին հեռանա Ռուսաստանից, բայց երկարաժամկետ հեռանկարում ոչինչ բացառել չի կարելի», – գրել է կայքը: