Լուկաշենկոն չի մասնակցում նախընտրական դեբատներին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ժամանակ չունի նախընտրական բանավեճերի համար և չի հետևում նախընտրական քարոզարշավի ընթացքին։
«Անկեղծ ասած, ես դրան չեմ հետևում: Ես դրա համար ժամանակ չունեմ: Գիտեմ, որ բանավեճեր են ընթանում: Բայց ես որևէ բանավեճ չեմ տեսել։ Հիմա բանավեճերի ժամանակ չկա, այսօր մեզ խոսքեր պետք չեն, այսօր գործեր են պետք, հիմա պետք է զարգանալ, պայքարել, հետևաբար մեզ ոչ թե խոսքեր են պետք, այլ գործեր, ուստի ես շարունակում եմ աշխատել այդ գործերով»,- ընդգծել է նա։
Նշենք, որ Բելառուսում նախագահական ընտրությունները նշանակված են 2025 թվականի հունվարի 26-ին։ Ընտրական ցուցակում կա հինգ հոգի, այդ թվում՝ ներկայիս ղեկավարը։ Լուկաշենկոն հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1994 թվականից և հավակնում է յոթերորդ նախագահական ժամկետին: