
Բլինքենը հրահանգել է դահլիճից հեռացնելը իր ելույթն ընդհատած լրագրողներին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր պաշտոնավարման ավարտին նվիրված ճեպազրույցի ժամանակ հրահանգել է դահլիճից դուրս հանել երկու լրագրողների, որոնք անհամաձայնություն են հայտնել քաղաքական գործչի` Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություններին։
Լրագրող Մաքս Բլումենտալն ընդհատել է Բլինքենի ելույթը՝ հայտարարելով. «Գազայում300 լրագրող է սպանվել ձեր ռումբերից։ Դուք մայիսին պայմանավորվածություն ունեիք, մենք բոլորս դա գիտեինք։ Թոնի, դու չդադարեցրիր հարվածները: Ինչո՞ւ թույլ տվեցիր, որ իմ ընկերները սպանվեն»։
Ոստիկանությունը պետքարտուղարի հրահանգով դահլիճից հանել է նաև լրագրող Սեմ Հուսեյնիին։
«Ես այստեղ հանգիստ նստած էի, և հիմա երկու-երեք հոգի ինձ պահում են, բայց դուք խոսում եք մամուլի ազատության մասին»,– հայտարարել է լրագրողներից մեկը։