ՀՀ-ն և Ադրբեջանը մասնակցել են ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին
Հայաստանի և Ղազախստանի գլխավոր շտաբերի պետերը մասնակցել են ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին, որը տեղի է ունեցել Բրյուսելում։ Այս մասին հայտարարել է կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը։
Բացի այդ, նրա խոսքով, հանդիպմանը ներկա են եղել Ուկրաինայի, Ադրբեջանի և դաշինքի այլ գործընկեր երկրների ներկայացուցիչներ։ Խեսքը նաև Վրաստանի, Մոլդովայի և Իսրայելի գլխավոր շտաբների ղեկավարների մասին է։ Ինչպես նշել է Բաուերը, հանդիպումը ցույց է տվել, որ ՆԱՏՕ-ն և նրա գործընկերները օրեցօր ավելի են մոտենում։