Վրաստանը կողմերին առաջարկում է Հարավային Կովկասում եռակողմ գործակցության նախաձեռնություն.Կոբախիձե
Վրաստանը շահագրգռված է կոնկրետ գործնական քայլեր ձեռնարկելով` տարածաշրջանում գործակցության խթանման մեջ. այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն` Բաքվում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ։
«Վրաստանը կողմերին առաջարկում է եռակողմ համագործակցության նախաձեռնություն, որը ենթադրում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների մասնակցությունը տարբեր ոլորտներում»,- նշել է նա։
Կոբախիձեն ելույթի ընթացքում նաև հայտարարել է, որ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ համագործակցության ձևաչափին։