Ողջունում ենք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը. Freedom House
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը X-ում գրառում է կատարել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման մասին. «Ողջունում ենք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը որպես Հայաստանի շարունակական առաջընթացի և ժողովրդավարական զարգացման հանձնառության վկայություն։
Հայաստանի կառավարությանը կոչ ենք անում առաջ տանել այն բարեփոխումները, որոնք վերջինս խոստացել է ձեռնարկել, ներառյալ՝ խտրականության դեմ օրենքի ընդունումը»: