18 Հուն
2025
5° c ԵՐԵՎԱՆ
3.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայում սպանվել է UNRWA-ի 269 աշխատակից

ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայում սպանվել է UNRWA-ի 269 աշխատակից

Գազայի հատվածում իսրայելական գործողության մեկնարկից ի վեր սպանվել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) 269 աշխատակից. հայտարարել է UNRWA-ի ղեկավար Ֆիլիպ Լազարինինը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից հետո փակ ասուլիսում։

Լազարինին նշել է, որ երկու շաբաթից էլ քիչ ժամանակում ուժի մեջ կմտնի Կնեսետի (Իսրայելի խորհրդարանի) օրենքը, որը պահանջում է դադարեցնել UNRWA-ի գործողությունները պաղեստինյան տարածքներում, և գործակալության գործունեության դադարեցումը անչափ կվատթարացնի պաղեստինցիների՝ առանց այն էլ աղետալի կենսապայմանները։

UNRWA-ի գլխավոր հանձնակատարը նշել է, որ Իսրայելը գլոբալ ապատեղեկատվական արշավ է իրականացնում՝ գործակալության վրա ուժեղ դիվանագիտական ճնշում գործադրելով։ Նա մատնանշել է, որ UNRWA-ին ահաբեկչության մեջ մեղադրող գովազդային վահանակներ են տեղադրվել այնպիսի քաղաքներում, ինչպիսին է Նյու Յորքը, և Իսրայելի ԱԳՆ-ն 150 միլիոն դոլար է վճարել նման քարոզչության համար: