Շառլ Ազնավուրի որդին իր աջակցությունն է հայտնել Ռուբեն Վարդանյանին
«Այսօր առավել, քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին։ Երկար տարիներ Ռուբեն Վարդանյանին ճանաչելը պատիվ է։ Ես խորը հիացմունքով եմ խոսում մի մարդու մասին, ով իրեն դրսևորել է որպես հեռատես առաջնորդ և Հայաստանի նվիրյալ զավակ։ Այսօր մենք բախվում ենք դաժան իրականությանը։ Ռուբենն արդեն 471 օր է անարդարացիորեն կալանավորված է ու գտնվում է Ադրբեջանում։ Քաղաքական դրդապատճառներով այս գործողություններն անարգում են արդարությունն ու մարդու իրավունքները։ Նրա գործը վառ ապացույց է, որ նրանք, ովքեր տեր են իրենց համոզմունքներին ու պաշտպանում են իրենց հայրենիքը, բախվում են լուրջ մարտահրավերների»։