Իրանի պաշտոնյաների ուղղաթիռների կործանումը մահափորձ չէ․ Իրանի ԶՈՒ ԳՇ
Իրանի նախագահ Ռաիսիի, ԱԳ նախարարի և մնացած պաշտոնյաների ուղղաթիռի կործանումը կապված չէ դիվերսիայի, մահաձորձի կամ էլեկտրոնային միջամտության հետ․ հայտարարել է Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի գարնանը ուղղաթիռի ավիավթարից մահացել են Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանք վերադառնում էին օկուպացված Արցախի տարածքից։ Իրանի պաշտոնյաներն այդ օրերին գործնական այցով գտվում էին Ադրբեջանում։
Միջազգային մամուլը ավիավթարից հետո սկսեց քննարկել դրա պատճառների մասին՝ ակնարկելով, որ իրանցի պաշտոնյաների դեմ մահափորձ կամ դիվերսիա է տեղի ունեցել, և որ նրանց սպանությունը պլանավորված է եղել։