18 Հուն
2025
-2° c ԵՐԵՎԱՆ
2.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի իշխանությունը պետք է Ռուբեն Վարդանյանին տրամադրի լիարժեք հասանելիություն իր փաստաբանների հետ շփման համար․ Amnesty International կազմակերպության անդրադարձը՝ Վարդանյանի հայտարարությանը

Ադրբեջանի իշխանությունը պետք է Ռուբեն Վարդանյանին տրամադրի լիարժեք հասանելիություն իր փաստաբանների հետ շփման համար․ Amnesty International կազմակերպության անդրադարձը՝ Վարդանյանի հայտարարությանը

Amnesty International կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը։

Նա գրել է, որ Ադրբեջանը խոսելով արդարադատությունից անարգում է հենց արդարադատությունը։

«Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Ռուբեն Վարդանյանին դատարանի առջև են կանգնեցրել՝ պատասխանատվության ենթարկելու այն հանցագործությունների համար, որոնցում նրան մեղադրում են։ Բայց նրան զրկելով արդար դատաքննության իրավունքներից՝ նրանք արդարադատության ճիշտ հակառակն են անում։ Իշխանությունները պետք է պաշտպանեն և ապահովեն Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքները։ Ռուբեն Վարդանյանը լուրջ մեղադրանքներ է բարձրաձայնել մարդու իրավունքների խախտումների մասին, այդ թվում՝ կալանքի ժամանակ վատ վերաբերմունքը, կեղծված գործի նյութերը ստորագրելու հարկադրանքը և պաշտպանությունը նախապատրաստելու հնարավորությունից զրկումը։ Իշխանությունները պետք է անհապաղ, մանրակրկիտ, անկախ, անաչառ և արդյունավետ կերպով հետաքննեն այս ծանր մեղադրանքները և պատասխանատվության ենթարկեն նրանց, ովքեր կասկածվում են որպես այս ամենի պատասխանատու»,-ասել է Մարի Ստրութերսը։

Նրա պնդմամբ՝ Ադրբեւանի Իշխանությունները պետք է Ռուբեն Վարդանյանին տրամադրի լիարժեք հասանելիություն իր փաստաբանների հետ շփման, ինչպես նաև բավականաչափ ժամանակ ու հնարավորություն՝ պաշտպանությունը նախապատրաստելու համար:

«Միջազգային հանրությունը պետք է ուշադրությամբ հետևի այս աղմկահարույց գործին՝ Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքն ու արդարադատությունն ապահովելու համար»,-ասել է նա։