18 Հուն
2025
-2° c ԵՐԵՎԱՆ
1.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանից, Իսրայելից և Իրանից․ Al Araby

Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանից, Իսրայելից և Իրանից․ Al Araby

Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանից, Իրանից և Իսրայելից, ինչպես նաև վերջին երկու երկրների քաղաքացիների մուտքը, հաղորդում են Սիրիայի ֆինանսների նախարարությունը, ցամաքային և ծովային նավահանգիստների գլխավոր վարչությունը և օդանավակայանները։

Երկրի ֆինանսների նախարարությունը ուրբաթ օրը հայտարարել է Իրանից, Իսրայելից և Ռուսաստանից ապրանքների ներմուծման արգելքի մասին։ Բացի այդ, անցակետերն ու օդանավակայանը լիազորված են արգելել իսրայելցիների և իրանցիների մուտքը։

Ըստ Al Araby-ի՝ նշված երկրներից ապրանքները կառգրավվեն։ Իսրայելից ապրանքների ներմուծման արգելքը, ինչպես նշվում է, Սիրիայում գործում է երկար տարիներ։