26 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփն հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Պուտինի հետ երդմնակալությունից հետո․ CNN

Թրամփն հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Պուտինի հետ երդմնակալությունից հետո․ CNN

ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է մոտ օրերս զանգահարել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին․ հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ամերիկացի առաջնորդն արդեն համապատասխան հանձնարարականներ է տվել իր օգնականներին։

Թրամփի ներկայացուցիչները շաբաթներ առաջ սկսել են աշխատել այդ հարցի շուրջ։ Զրույցի ստույգ ամսաթիվը դեռ պարզված չէ։ Լրատվամիջոցները, սակայն, գրում են, որ խոսակցությունը պետք է կայանա Հանրապետականի երդմնակալությունից հետո, որը տեղի կունենա այսօր։

Կողմերը նախատեսում են քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Թրամփը և նրա թիմը հույս ունեն արագ սկսել աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ծրագրի վրա։ Նա հույս ունի համաձայնության գալ իր աշխատանքի առաջին ամիսների ընթացքում, ավելացնում են հոդվածի հեղինակները։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026