Ո՞ւր կտանեն ծաղկուն ձևակերպումներով փաստաթուղթն ու ժողովրդի դժգոհության վրա աչք փակող Փաշինյանը ՀՀ-ին. ТАСС
Երևանը վերջերս ստորագրել է Միացյալ Նահանգների հետ Ռազմավարական գործընկերության խարտիան, հետաքրքիր փաստաթուղթ, որը, ըստ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, կօգնի շարժվել դեպի «ավելի դիմացկուն, ավելի խաղաղ, ավելի ապահով, ավելի անկախ Հարավային Կովկաս», գրել է TACC-ը:
Ինչպես նշվել է, համաձայնագիրը, ինչպես սովորաբար լինում է բոլոր նման փաստաթղթերի դեպքում, լի է անորոշ իմաստներով ծաղկուն ձևակերպումներով։ Կողմերը «կզարգացնեն համագործակցությունը», «կխորացնեն փոխգործակցությունը» և այլն՝ առանց Միացյալ Նահանգների կողմից որևէ կոնկրետ պարտավորությունների: Ըստ գործակալության՝ այս փաստաթղթում Վաշինգտոնի միակ խոստումը հայ զինվորականներին պատրաստելու պարտավորությունն է, բայց նույնիսկ այստեղ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ։ Նախ՝ նրանք նախկինում վերապատրաստում են անցել ՆԱՏՕ-ի ռազմակայաններում՝ դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:
Մյուս կողմից, արևմտյան ռազմակայաններում ուսուցումը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի տիպի սպառազինության համակարգերի վրա։ Իսկ դա արդեն սկզբունքային կետ է, քանի որ Հայաստանի զինված ուժերի տեխնիկան մեծ մասամբ բաղկացած է Խորհրդային Միությունից ժառանգած, ինչպես նաև անկախության տարիներին Ռուսաստանից ստացված զինատեսակներից։ «Ըստ այդմ՝ հեռու չէ այն պահը, երբ Հայաստանին կառաջարկեն զանգվածաբար գնել ՆԱՏՕ-ի զենքեր, չէ՞ որ զինվորականները պատրաստվել են դրանց վրա։ Երևանն ակնհայտորեն չի կարողանա այն գնել, այն նորից կմատակարարվի վարկով: Սակայն ԱՄՆ-ն պարզապես դուրս չի գրում վարկերը: Միևնույն ժամանակ, փաստաթղթում չկան զենքի անվճար մատակարարման խոստումներ: ԱՄՆ-ն միայն պարտավորվում է աջակցել Հայաստանին և, ըստ երևույթին, օգնել խորհրդատվությամբ», – գրել է ТАСС-ը՝ հավելելով, որ հայկական կողմի վրա, սակայն, կան պարտավորություններ՝ ԱՄՆ աջակցությամբ շրունակել ժողովրդավարական բարեփոխումները, պայքարել կոռուպցիայի դեմ և «խորացնել քաղաքական, տնտեսական, սոցիալական և անվտանգության կապերը եվրոատլանտյան համայնքի այլ երկրների հետ»: «Այլևս ոչ ոք չի զարմանում, որ միջպետական փաստաթղթում ուղղակիորեն նշվում է մի պետության՝ մյուսի ներքին քաղաքականությանը միջամտելու հնարավորությունը։ Եվ այստեղ կարելի էր հակադարձել, քանի որ «աջակցություն» և «միջամտություն» նույնական հասկացություններ չեն։ Եվ տեսականորեն Երևանը կարող էր գծել այդ «աջակցության» սահմանները։ Բայց դա համար է, որ անհրաժեշտ է վարկային կեռիկը, որի վրա կարելի է երկիրը պահել անորոշ ժամանակով», – նշվել է հոդվածում: Մինչդեռ Հայաստանի խորհրդարանում այժմ քննարկվում է նույնքան հետաքրքիր փաստաթուղթ՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին բանաձևի նախագիծը, որը նախկինում հավանություն է ստացել կառավարության կողմից։ Թե ինչի կհանգեցնի նման որոշումը, հայտնի է:Առաջին քայլն ակնհայտորեն լինելու է ՌԴ կսղմից մաքսային արտոնությունների վերացումը։
«Եվ հետո, ինչպես Ուկրաինայի դեպքում, նախավերջին պահին կհայտնվի ԵՄ-ից մաքսային արտոնությունների քվոտաների ցանկը։ Եվ վերջին պահին հանկարծ կպարզվի, որ արտադրությունը ստանդարտացված է ռուսական շուկայի համար, և նույնիսկ ծիրանը պարարտացվում է ԵՄ-ում արգելված նյութերով, ուստի՝ արևմտյան երկրներ արտահանելը դժվար կլինի», – գրել է ТАСС-ը։ Սակայն հանրապետության իշխանությունները, ըստ ամենայնի, այլևս չեն վախենում ժողովրդական բողոքից։ Ժողովուրդը նրանց չի ներել ոչ Ղարաբաղի հարցի, ոչ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման, ոչ էլ նույնիսկ խաչքարերի մասին Փաշինյանի օդիոզ հայտարարությունների համար։ Ամենայն հավանականությամբ, բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն իրերի նոր վիճակին, պարզապես կմիանան բազմամիլիոնանոց հայկական սփյուռքին, որն այժմ երկու անգամ ավելի է, քան բուն երկրի բնակչությունը: Հայաստանն ինքը գնալով ավելի է օգտագործվելու Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերում, որոնք, որպես կանոն, հանգում են նրան, որ աշխարհի տարբեր ծայրերում լարվածության օջախներ են ստեղծում և դրանից շահույթ ստանում՝ թեկուզ զենքի վաճառքով։