Միրզոյան-Բայրամով հանդիպման վայրն ու ժամկետը հստակ չէ
ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների հաջորդ հանդիպման վայրն ու ժամկետը դեռ համաձայնեցված չեն։ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները բանակցում են խաղաղության համաձայնագրի շուրջ․ լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ խաղաղության համաձայնագրի երկու հոդվածների վերաբերյալ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել և այդ հարցը պետք է լուծվի: Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ ԱԳ ղեկավարների հաջորդ հանդիպման վայրն ու ժամկետը դեռ համաձայնեցված չեն։ Բայրամովը խոսքով՝ անընդունելի է, որ որոշ կողմեր իրենց միջնորդ են անվանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։