ՌԴ-ն հետաքրքրված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ՝ ի տարբերություն Հարավային Կովկասից հեռու տեղակայված պետությունների․ Լավրով
ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է․«Մենք զբաղվում ենք հարցերով, որոնք, մեր տեսակետից ակտուալ են՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով՝ ելներով մեր խորը հետաքրքրվածությամբ նրանում, որ մեր եղբայրական ժողովուրդներն ապրեն խաղաղության և բարիդրացիական հարաբերություններում։ Մենք ռազմավարական հարաբերություններ ունենք ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի հետ։ Մենք դրանում հետաքրքրված ենք՝ ի տարբերություն այն երկրների, որոնք տեղակայված են հեռու Հարավային Կովկասից և առաջ են տանում լրիվ այլ օրակարգ, որը ուղղված է այդտեղ հնարավորինս շատ լավածության պահպանմանը՝ հույս ունենալով, որ այդ լարվածության արդյունքում՝ իրենք ավելի արդյունավետ առաջ կտանեն իրենց ռազմավարական շահերը։ ՌԴ-ն առաջնորդվում է եռակողմ պայմանավորվածություններով, որոնք ձեռք են բերվել մեր առաջնորդների կողմից»։