22 Հուն
2025
1.2° c ԵՐԵՎԱՆ
0.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ազատ մամուլը խեղդելու նպատակով Ալիևը դատարանի առջև է կանգնեցրել 7 անկախ լրագրողի․ Reuters

Ազատ մամուլը խեղդելու նպատակով Ալիևը դատարանի առջև է կանգնեցրել 7 անկախ լրագրողի․ Reuters

Ադրբեջանում դատավարության են ենթարկվել անկախ լրատվամիջոցների 7 աշխատակիցներ` մամուլի նկատմամբ ճնշում գործադրելո նպատակով առաջադրված մեղադրանքներով, գրել է Reuters-ը:

Մեղադրյալներից վեցը «Աբզաս Մեդիա» անկախ լրատվամիջոցի աշխատակիզներ են։ Այն կենտրոնացած է կոռուպցիայի և մարդու իրավունքների վրա Հարավային Կովկասի երկրում, որը 180 երկրներից 164-րդն է «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպության Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում:

Յոթերորդը ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակիցն է:

Մամուլի ազատության միջազգային խմբերը պահանջել են ազատ արձակել լրագրողներին՝ նրանց ձերբակալությունը համարելով որպես իշխանությունների կողմից իրենց հակակոռուպցիոն գործունեությունը լռեցնելու փորձ:
Նախագահ Իլհամ Ալիևը հերքել է լրագրողների ձերբակալությունների վերաբերյալ քննադատությունները և պնդել, որ Ադրբեջանն ունի «ազատ մամուլ և ազատ ինտերնետ»:

Գործով առաջին ձերբակալությունները կատարվել են 2023 թվականի նոյեմբերին այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարել են, որ «Աբզաս Մեդիայի» Բաքվի գրասենյակներում 40 հազար եվրո (41 հազար դոլար) կանխիկ գումար են հայտնաբերել: Մաքսանենգության մեղադրանքով մինչև 12 տարվա ազատազրկում է սպառնում։

Ձերբակալվածները հերքում են մաքսանենգության մեղադրանքները։ Ըստ RSF-ի՝ առնվազն 20 անկախ լրատվամիջոցների մասնագետներ ներկայումս Բաքվում ճաղերի հետևում են: