ԱՄՆ 22 նահանգ հայց է ներկայացրել դատարան՝ ծննդյան իրավունքով քաղաքացիության շնորհումը դադարեցնելու՝ Թրամփի հրամանագրի պատճառով
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմից ղեկավարվող նահանգները և քաղաքացիական իրավունքներով զբաղվող կազմակերպությունները մի շարք հայցեր են ներկայացրել՝ վիճարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը հետ կանչելու որոշումը. այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հունվարի 20-ին տեղի ունեցած երդմնակալությունից հետո հանրապետական Թրամփը ԱՄՆ վարչություններին կարգադրել է հրաժարվել քաղաքացի ճանաչել ԱՄՆ-ում ծնված այն երեխաներին, որոնց ո՛չ մայրը, ո՛չ հայրը ԱՄՆ քաղաքացի կամ օրինական մշտական ռեզիդենտ չեն։
Ամերիկյան 22 նահանգ, ինչպես նաև Կոլումբիայի շրջանը և Սան Ֆրանսիցկո քաղաքը Բոստոնի և Սիեթլի դաշնային դատարաններ են ներկայացրել հայցեր՝ պնդելով, որ Թրամփը խախտել է ԱՄՆ սահմանադրությունը։
Եվս երկու նման հայց են ներկայացրել Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը (ACLU) և ներգաղթյալների հարցերով զբաղվող կազմակերպությունները։