23 Հուն
2025
-1.7° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինն ու Փաշինյանը չեն քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության ապասառեցման հարցը․ Պեսկով

Պուտինն ու Փաշինյանը չեն քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության ապասառեցման հարցը․ Պեսկով

Հայաստանը դեռ չի հայտարարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու մտադրության մասին. լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն անկախ, հասուն կազմակերպություն է, որն ապացուցել է իր արդյունավետությունն ու արդիականությունը: Դրանում աշխատանքները շարունակվում են: Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրենց վերջին հեռախոսազրույցում չեն քննարկել ՀԱՊԿ-ում հանրապետության մասնակցության ապասառեցման հարցը։