Երբեք պետք չէ կորցնել խնդիրներին դրական լուծում տալու հույսը․ Զախարովան՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ նշել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հանդիպման ժամանակ զրույցը եղել է անկեղծ, սակայն ամեն բան չէ, որ տեսախցիկների համար է եղել։
Շատ բաներ եղել են փակ դռների հետևում։ «Դրանից ելնելով՝ կարող եմ ասել, որ, իրոք, եղել է անկեղծ զրույց շատ կետերով, որոնք կողմերի համար հատուկ ակտուալություն են ներկայացնում», – նշել է Զախարովան՝ հավելելով, որ երբեք պետք չէ կորցնել խնդիրներին դրական լուծում տալու հույսը։