23 Հուն
2025
-2° c ԵՐԵՎԱՆ
0.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ChatGPT-ն չի աշխատում․ ի՞նչ է պատասխանում չաթ-բոտը՝ իր խափանման մասին հարցին

ChatGPT-ն չի աշխատում․ ի՞նչ է պատասխանում չաթ-բոտը՝ իր խափանման մասին հարցին

Օգտատերերն ահազանգում են OpenAI API համակարգի ChatGPT բոտի գլոբալ խափանման մասին։ ChatGPT-ի գլխավոր էջում հայտնվում է «Հնարավոր չէ սկսել զրույցը» գրությունը։

Խնդիրների մասին ահազանգել են օգտատերեր ԱՄՆ-ից, Կանադայից, Դանիայից, Մեծ Բրիտանիայից, ՌԴ-ից և այլ երկրներից։

OpenAI-ից պարզաբանել են, որ տեղյակ են խնդրի մասին և աշխատում են լուծման ուղղությամբ։

ChatGPT-ն խնդիրներով է աշխատում նաև Հայաստանում։  Փորձեցինք հարցն ուղղել հենց ChatGPT-ին, որի վճարովի տարբերակն աշխատում է մասնակի խափանումներով։

«Եթե ձեր համակարգման մեջ խափանումներ են նկատվում, հնարավոր է, որ մեր ծառայության մեջ լինի տեխնիկական խնդիր: Խնդրում եմ, փորձեք մի քանի րոպեից նորից մտնել կամ թարմացնել էջը: Եթե խնդիրները շարունակվեն, կարող եք դիմել աջակցման թիմին, որպեսզի ստանաք ավելի մանրամասն տեղեկատվություն»,-պատասխանեց չաթ-բոտը: