ՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի արտաքին հետախուզական ծառայության հայտարարությանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ, հանրապետությունը համարում է իր դաշնակիցը։ Այս մասին ТАСС -ին հայտնել է կազմակերպության աղբյուրը։
«Այո՛, կազմակերպության քարտուղարությունը տեղյակ է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության այս հայտարարության մասին, սակայն մենք դեռ համարում ենք Հայաստանը դաշնակից և շարունակում ենք աշխատել Երևանի հետ աշխատանքային ռեժիմով»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն իր զեկույցում քիչ հավանական էր համարել, որ 2025 թվականին ՀՀ-ին կդադրեցնի սառեցումը ՀԱՊԿ աշխատանքներում։