24 Հուն
2025
0.2° c ԵՐԵՎԱՆ
2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞վ են զբաղվում ՔՊ-ական նախկին պաշտոնյաները. պարզել է ABC media-ն

Ինչո՞վ են զբաղվում ՔՊ-ական նախկին պաշտոնյաները. պարզել է ABC media-ն

ԿԳՄՍ նախկին փոխնախարար Կարեն Գիլոյանը պաշտոնը թողնելուց հետո դարձել է միջազգային ընկերություններից մեկի խորհրդի անդամ։

«Ես հիմա կոնկրետ զբաղված եմ «Աշխարհն առանց դոպինգի» (WADA) ընկերության՝ իմ պաշտոնով և զանազան նախագծեր եմ պատրաստում, ներդրումային ծրագրեր ունեմ ընկերներիս հետ։ Արտերկրում ապրող իմ ընկերներն ուզում են այստեղ սպորտային կառույցներ ստեղծել․ դրանցով եմ զբաղված»,- ABC media-ի հետ զրույցում հայտնել է Գիլոյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանի որոշմամբ` 2025 թվականի հունվարի 8-ին Կարեն Գիլոյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից։

Նախորդ տարվա վերջին ամիսներին պաշտոններից ազատված քպ-ականները ևս գտել են իրենց նոր «զբաղմունքը»։ Օրինակ` ՔԿ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանն ու ՊԵԿ նախկին ղեկավար Ռուստամ Բադասյանը մասնավոր ընկերություններ են բացել, որոնք իրավաբանական գործունեություն են ծավալում։

Էկոնոմիկայի նախկին նախագահ Վահան Քերոբյանն էլ սեփական բիզնեսն ուներ մինչև նախարարի պաշտոն ստանալը։ Պաշտոնը թողնելուց հետո Քերոբյանը ոչ միայն շարունակում է զբաղվել բիզնեսով, այլև հանդիսանում է «Մանթաշյանց» հայկական միջազգային ամենամեծ բիզնես ակումբի անդամ։

Նշենք նաև, որ այս պաշտոնյաները նույնպես աշխատանքից ազատվել են Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Նրանցից բացի, ևս մի քանի պաշտոնյա այդ օրերին լքեցին պետական շենքերը, սակայն նրանց հետագա գործունեության մասին դեռ ոչինչ հայտնի չէ։