24 Հուն
2025
-0.9° c ԵՐԵՎԱՆ
3.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Սահակյանց» անիմացիոն ստուդիան ստեղծագործելու տարածք չի ունենա. ԿԳՄՍՆ պարզաբանումը

«Սահակյանց» անիմացիոն ստուդիան ստեղծագործելու տարածք չի ունենա. ԿԳՄՍՆ պարզաբանումը

Կառավարության որոշմամբ` պետությունը «Սահակյանց» անիմացիոն ստուդիայից վերցրել է տասը տարուց ավելի անհատույց տրամադրված տարածքը՝ նրանց թողնելով առանց ստեղծագործական տարածքի։ ABC media-ն դիմել է ԿԳՄՍ նախարարություն՝ պարզելու, թե արդյոք նախարարությունը պատրաստվում է նոր տարածք տրամադրել ստուդիային։ 

«ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 2069-Ա որոշմամբ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց 30 հասցեում գտնվող թիվ 40 դպրոցի տարածքն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվել է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին (ԺԵՊԱԿ): ABC media-ի հարցմանն ի պատասխան ասել են նախարարությունից։ 

Նշենք, որ տարածքը, որտեղ դեռ ստեղծագործում են «Սահակյանց» ստուդիայի աշխատակիցները, դպրոցի շենքում չէ, որի մասին հայտնել է նախարարությունը։ 

Այս պահին ԺԵՊԱԿ-ի կազմում գործում են «Թաթուլ Ալթունյանի անվան երգի պարի անսամբլ», «Բարեկամություն անսամբլ», «Պարի պետական անսամբլ», «Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ» և «Ակունք» ազգագրական համույթները, որոնք ունեն շուրջ 370 աշխատակից: Նշված ստեղծագործական խմբերի արտիստները գործունեություն ծավալելու համար չունեն համապատասխան տարածք: Ուստի նախարարությունը, որոշել է ստուդիային թողնել առանց տարածքի։  

«Նշյալ տարածքի հնարավորությունները չեն կարող բավարարել երկու կազմակերպության պահանջները, ուստի որոշվել է անմխիթար վիճակում գտնվող շենքը տրամադրել ԺԵՊԱԿ-ին, որը վերանորոգելու է այն՝ հավուր պատշաճի իրականացնելու կառույցի վրա դրված գլխավոր խնդիրը, այն է՝  հանրահռչակել ժողովրդական և ազգային մշակույթը»,-հայտնում են նախարարությունից: 

Նախարարությունն այնուամենայնիվ չի հստակեցրել, արդյոք ստուդիային նոր տարածք կտրամադրվի՞, թե՝ ոչ։