Բելառուսում սկսվել են նախագահական ընտրությունները
Բելառուսի նախագահի ընտրությունների հիմնական քվեարկության օրը սկսվել է, 5,3 հազարից ավելի ընտրատեղամասեր սկսել են իրենց աշխատանքը: Այս մասին տեղեկացրել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Հանձնաժողովը պարզաբանել է, որ 6,9 միլիոնից ավելի բելառուս ընտրողներ կարող են քվեարկել 5,325 ընտրատեղամասում, որոնցից 207-ը տեղեկայված են հիվանդանոցներում, առողջարաններում, հանգստյան տներում, իսկ ևս 12-ը՝ զորամասերում: Քվեարկությունը կավարտվի 20:00-ին:
Ընտրությունները կշարունակվեն, եթե ընտրողների կեսից ավելին մասնակցեն քվեարկությանը: Ճշտված տվյալներով՝ նախնական քվեարկությանը, որն անցկացվել է հունվարի 21-25-ը, մասնակցել է ընտրողների 41.81%-ը: Նախագահը կհամարվի ընտրված, եթե քվեարկության մասնակցած քաղաքացիների կեսից ավելին նրա օգտին քվեարկեն: Ընտրությունների ընթացքը հետևում են ավելի քան 44 հազար տեղական և մոտ 500 միջազգային դիտորդներ:
Այս ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մրցակիցներն են՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Օլեգ Գայդուկևիչը, ձեռներեց Աննա Կանոպացկայան, Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը և Աշխատանքի և արդարության Հանրապետական կուսակցության նախագահ Ալեքսանդր Խիժնյակն։