01 Մար
2025
-4.9° c ԵՐԵՎԱՆ
-11.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանում զորավարժությունների ժամանակ փորձարկվել են արհեստական ​​բանականությամբ համալրված հրթիռներ

Իրանում զորավարժությունների ժամանակ փորձարկվել են արհեստական ​​բանականությամբ համալրված հրթիռներ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հաջողությամբ արձակել են արհեստական ​​բանականությամբ համալրված հրթիռներ, որոնք ճշգրիտ խոցել են պայմանական թշնամական թիրախները։ Տեղեկցնում է Mehr գործակալությունը։

Զորավարժություններն անցկացվել են Բուշերի և Խուզեստանի նահանգների ափամերձ գոտում՝ «Մեծ մարգարեի իշխանություն 19» գործողության շրջանակներում։

Արձակված «Քաեմ» և «Ալմաս» հրթիռները տեղադրված են եղել «Մոհաջեր 6» և «Աբաբիլ 5» անօդաչու թռչող սարքերի վրա, ինչը նշանավորել է Իրանի ռազմական տեխնոլոգիաների հերթական առաջընթացը։